Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մոնսերատ Կաբալիեն` օպերայի թատրոնի բեմում

Մոնսերատ Կաբալիեն` օպերայի թատրոնի բեմում
08.06.2013 | 11:09

Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իսպանացի աշխարհահռչակ սոպրանո, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Երգչուհու հետ հանդես կգան նրա դուստրը՝ Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին` համերգ տալու նպատակով Երևան այցելած երգչուհին հաջորդ օրը մասնավոր այցով ուղևորվել էր Արցախ: Այցելել էր Գանձասարի վանական համալիր, Շուշի քաղաք, հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս առիթով Մադրիդում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա էր հղել Իսպանիայի արտգործնախարարությանը, հիշեցրել հնարավոր հետևանքների մասին:
«Առանց Ադրբեջանի թույլտվության» նման շրջագայություն իրականացրած աշխարհահռչակ երգչուհին, պարզվում է, զրկվում է Բաքվում համերգ տալու արտոնությունից:
Նշենք, որ երևանյան համերգի ընթացքում երգչուհին կկատարի երկու հայերեն երգ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ